|
|
|
|
Ինչ է աուդիտը
Աուդիտը աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության անկախ ստուգում է, որի արդյունքում տրվում է աուդիտորական եզրակացություն:
Ինչ է աուդիտորական եզրակացությունը
Աուդիտորական եզրակացությունն աուդիտ իրականացնող անձի կողմից կազմված փաստաթուղթն է, որում պետք է արտահայտվի կարծիք` աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:
Աուդիտորական եզրակացությունը գաղտնիք չպարունակող փաստաթուղթ է, որի հրապարակման անհրաժեշտությունը սովորաբար որոշում է աուդիտի ենթարկվող անձը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի (պարտադիր աուդիտի դեպքերում):
Որն է աուդիտի նպատակը
Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է հնարավորություն ընձեռել աուդիտորին` կարծիք արտահայտելու այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Ով է աուդիտի ենթարկվող անձը
Այն տնտեսվարող սուբյեկտն է (իրավաբանական անձը, հիմնարկը կամ անհատ ձեռնարկատերը), որի մոտ իրականացվում են աուդիտորական ծառայություններ:
Ինչ են ֆինանսական հաշվետվությունները
Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և կազմակերպության իրականացրած գործառնությունների համակարգված ֆինանսական ներկայացումն են,
Ֆինանսական հաշվետվություններըը ներառում են`
- հաշվապահական հաշվեկշիռը
բնութագրում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպության ֆինանսական վիճակը, և որի գնահատման հետ անմիջականորեն կապված տարրերն են
1. ակտիվները,
2. սեփական կապիտալը
3. պարտավորությունները.
- ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը
բնութագրում է հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքները, որի հետ անմիջականորեն կապված տարրերն են եկամուտները և ծախսերը.
- սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը
բնութագրում է կազմակերպության սեփական կապիտալի հոդվածների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ և դրանց շարժը հաշվետու ժամանակաշրջանում.
- դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը
բնութագրում է դրամական միջոցների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ և դրանց շարժը հաշվետու ժամանակաշրջանում.
- ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները
բացահայտում են կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը և հաշվապահական հաշվառման ստանդարտներով պահանջվող այլ տեղեկատվություն:
Որն է ֆինանսական հաշվետվությունների նպատակը
Ֆինանսական հաշվետվությունների նպատակն է կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններն օգտագործողներին անկողմնակալ տեղեկատվությամբ ապահովելը, որը նրանց օգնում է տնտեսական որոշումներ կայացնելիս:
Ովքեր են ֆինանսական հաշվետվություններն օգտագործողները
- սեփականատերեր (հիմնադիրներ, փայատերեր)
- ներկա և պոտենցիալ ներդրողներ,
- կառավարչական անձնակազմ և աշխատողներ,
- պետական մարմիններ,
- մատակարարներ,
- փոխատուներ,
- հասարակություն և ֆինանսական հաշվետվությունների այլ օգտագործողներ:
Ինչ է աուդիտորական դիտարկումը
Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկումն այնպիսի ընթացակարգերի իրականացումն է, որը հնարավորություն է ընձեռում աուդիտորինª պարզելու, թե արդյոք առկա են այնպիսի փաստեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով կազմված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Սովորաբար ի տարբերություն աուդիտի, դիտարկումը չի նախատեսում աուդիտի ընթացքում, որպես կանոն, իրականացվող այնպիսի ընթացակարգեր, ինչպիսիք են հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի գնահատումը, ստուգումներով, դիտարկումներով և կատարված հաշվարկներով հիմնավորված ապացույցների ձեռքբերման միջոցով հաշվապահական գրանցումների և կատարված հարցումների պատասխանների ճշգրտության ստուգումները:
Ինչ են համաձայնեցված ընթացակարգերը
Համաձայնեցված ընթացակարգերն աուդիտորական բնույթի այնպիսի ընթացակարգերի իրականացումն են, որոնց շուրջ համաձայնության են եկել այդ ընթացակարգերն իրականացնող անձը, տնտեսվարող սուբյեկտըը և համապատասխան երրորդ անձը կամ անձինք, և որոնց արդյունքում այդ ընթացակարգերն իրականացնող անձի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա այդ հաշվետվությունն օգտագործողները կարող են կատարել եզրահանգումները:
Ինչ է կոմպիլյացիան (տեղեկատվության հավաքգրումը)
Կոմպիլյացիան ֆինանսական տեղեկատվության հավաքագրումը, դասակարգումն է և ամփոփումըª այն օգտագործելու համար առավել հասկանալի և հարմար տեսքի բերելու նպատակով:
Ինչ են աուդիտի ստանդարտները
Դրանք աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանող, աուդիտի անցկացման, ինչպես նաև աուդիտին հարակից ծառայությունների իրականացման մեթոդներն ու կարգը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտեր են:
|
|
|
|
|