ՙՀայաուդիտ՚ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թվականի ապրիլին և գործում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված թիվ 004 լիցենզիայի հիման վրա:


    Հավատարիմ մնալով իր կարգախոսին այդ անցած տարիների ընթացքում ՙՀայաուդիտ՚ ՍՊԸ-ն իր մատուցած ծառայությունների հուսալիության, բարձր պրոֆեսիոնալիզմի, վստահության և որակի շնորհիվ կարողացել է իր ծանրակշիռ և հաստատուն տեղը զբաղեցնել հայաստանյան աուդիտի շուկայում:
    ՙՀայաուդիտ՚ ՍՊԸ-ի անձնակազմը համալրված է իրենց գործը լավ իմացող մասնագետներով, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում առաջնորդվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված ՙԱուդիտորի վարքագծի կանոններով՚, Ընկերության ներքին կանոններով, ինչպես նաև ՙՊրոֆեսիոնալ հաշվապահների վարքագրքով՚:
    ՙՀայաուդիտ՚ ՍՊԸ-ում մշակված է նաև աուդիտի և աուդիտին հարակից ծառայությունների իրականացման մեթոդաբանություն, որը լիովին համահունչ է ՀՀ աուդիտի ստանդարտների պահանջներին: ՀՀ աուդիտի ստանդարտներն էլ համաձայն ՙԱուդիտորական գործունեության մասին՚ ՀՀ օրենքի համապատասխանում են ՙՀաշվապահների Միջազգային Դաշնության՚ (IFAC) կողմից հրապարակված աուդիտի միջազգային ստանդարտներին:
    ՙՀայաուդիտ՚ ՍՊԸ-ում գործում է մասնագետների խումբ, որոնք մշտապես հետևում են աուդիտի միջազգային ասպարեզում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես ՙՀաշվապահների Միջազգային Դաշնության՚ հրապարակումներին` անհրաժեշտության դեպքում դրանք թարգմանվում և կիրառվում են գործնական աշխատանքում:

(374-10) 58-07-45
hayaudit@hayaudit.com
© Hayaudit LLC.
Webmaster: www.piris.ru
Vahan Khachatryan